Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հրաման տալ չհարվածել Ուկրաինային երկրում կայանալիք ընտրությունների օրը, լրագրողներին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահն արդեն խոսել է այս մասին, բայց այս դեպքում ես կարող եմ նրա անունից լիակատար պատասխանատվությամբ ասել, որ եթե նրանք իսկապես ցանկանում են ընտրություններ անցկացնել Կիևում, ապա Ռուսաստանի Դաշնության նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը, պատրաստ կլինի հրաման տալ չհարվածել Ուկրաինային ընտրությունների օրը։ Սա շատ կարևոր լրացում է», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությունը, որ իրեն 60 օր է պետք ընտրություններ անցկացնելու համար, Պեսկովը նշել է. «Մեզ հրադադար պետք չէ, մեզ կայուն խաղաղություն է պետք գալիք սերունդների համար։ Այստեղ, իհարկե, տեղին է հիշել, որ ռուսական կողմը պատրաստ էր, և բացահայտորեն հայտարարել էր, որ Պետդումայի ընտրություններից անմիջապես հետո շարունակելու է խաղաղ բանակցությունները», – հիշեցրել է նա։
«Բայց ի՞նչ արեց Ուկրաինան։ Ուկրաինան աննախադեպ զանգվածային հարձակումներ սկսեց Մոսկվայի վրա։ Ուկրաինան փորձեց խափանել այդ ընտրությունները։ Ուկրաինան ռմբակոծեց ընտրատեղամասերը։ Ուկրաինան հարձակվեց և սպանեց Ռուսաստանի շրջանային ընտրական հանձնաժողովների մի քանի անդամների։ Հենց դրանից հետո նախագահն ասաց, որ մենք հիմա պետք է մտածենք, թե երբ վերսկսենք այս բանակցությունները», – բացատրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։