
|Խնդիրը պետք է համալիր քննարկվի, այսինքն՝ ոչ միայն Շաքիի դեպքը, այլ, օրինակ, 2023 թվականի դեպքը, երբ վճռից հետո ադրբեջանցine8in հանձնել են (2023 թվականի ապրիլին Ադրբեջանի ԶՈՒ երկու զինծառայողները ապօրինի հատել էին հայ-ադրբեջանական սահմանը Սյունիքի հատվածում)»,- ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը: «Եթե հանձնած չլինեին, ադրբեջանցի մյուս զինծառայողը, որը պիտի ներխուժի ՀՀ տարածք, կմտածի, կասի՝ կգնամ, կդատվեմ ցմահ ՀՀ բանտում: Իսկ եթե ինքը գիտի, որ ՀՀ բանտում դատավճռից մի քանի օր հետո, ոտից գլուխ նոր շորեր են հագցնում, հանձնում են Ադրբեջանին, ու էնտեղ ինքը ազատություն է ստանում, մյուս զինծառայողների մոտ արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում»,- ավելացրել է նա: