Կրեմլը դեռ ասելիք չունի «էներգետիկ հրադադարի» վերաբերյալ

Կրեմլը դեռևս չի կարող մեկնաբանել «էներգետիկ հրադադարի» հարցը, բանակցային շփումները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շփումները շարունակվում են։ Երբ այս թեմայի վերաբերյալ ասելիք ունենանք, անպայման կտեղեկացնենք ձեզ», — նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը չի հստակեցրել՝ հնարավոր «էներգետիկ հրադադարը» կարող է վերաբերել միայն նավթավերամշակման գործարանների՞ն, թե՞ նաև այլ օբյեկտների։ Նա չի հայտնել նաև, թե կոնկրետ ում հետ են ընթանում շփումները։

Leave a Comment