Պակիստանն ու Կատարը շարունակում են միջնորդական դեր կատարել Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Տեխնիկական տեսանկյունից Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների դերը շարունակում են կատարել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանն ու Կատարը», — ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Բաղային նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Նրա խոսքով՝ Իրանը ներկայում ուսումնասիրում է ամերիկյան կողմի առաջարկները, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցում անվտանգության վերականգնման յոթօրյա ծրագրին։