Զելենսկին կրկին հրաժարվել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուց

Վլադիմիր Զելենսկին, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին, կրկին հրաժարվել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուց և պայմաններ առաջադրել։

Հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում: Նա նաև մեղադրել է Զելենսկուն ամբողջ աշխարհի համար խնդիրներ ստեղծելու մեջ: Թրամփի խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կարող է բանակցել Ռուսաստանի հետ:

«Եթե խոսենք Ուկրաինայում ընտրությունների մասին, դա բացարձակապես անհնար է», – երկուշաբթի օրը Վարշավայի անվտանգության ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ասել է Զելենսկին։

Leave a Comment