Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալը

Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալը


 

Sputnik. Չի բացառվում, որ այս պաշտոնանկությունը կապված է Շաքիի դեպքի հետ։


 


Պաշտոնից ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղեկալ Արծվիկ Գրիգորյանը։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի համապատասխան հրամանագրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։


 


«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արծվիկ Գրիգորյանին ազատել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում:


 


Գնդապետ Արծվիկ Գրիգորյանը Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ էր նշանակվել էր 2025 թվականի հոկտեմբերի 22-ին:


Չի բացառվում, որ այս պաշտոնանկությունը կապված է Շաքիի դեպքի հետ։


 


Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։


 


Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment