
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Արևմուտքին ցածր ուղեծրային արբանյակային կապի համակարգերը, այդ թվում՝ Starlink ցանցը, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու և անօրինական բողոքի ցույցերը համակարգելու համար օգտագործելու մեջ։ Այս մասին Գլոբալ թվային ֆորումումից հետո հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Ալիմովը։
Դիվանագետի խոսքով՝ արբանյակային ինտերնետի տերմինալները ապօրինաբար ներմուծվում են զարգացող երկրներ, որտեղ կազմակերպիչները դրանք օգտագործում են չարտոնված ակցիաները համակարգելու և ապատեղեկատվություն տարածելու համար։
Ռուսական կողմի պնդմամբ՝ նման խնդրի պարբերաբար բախվում է, օրինակ, Իրանը, ընդ որում Իրանի իշխանություններն այս միջադեպերի մասին ուղղակիորեն տեղեկացրել են Մոսկվային։ Հարցին միջազգային հնչեղություն տալու նպատակով Ռուսաստանը 2025 թվականի վերջին նախաձեռնել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպում «Արրիայի բանաձևով»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել էր, որ Իլոն Մասկի SpaceX ընկերությունը, կապի հարմարավետության պատրվակով, ընդլայնվում է համաշխարհային շուկայում, սակայն իրականում գործիքներ է ստանում այլ երկրների բնակչության վրա տեղեկատվական ու քաղաքական ազդեցություն գործելու համար։