ԵՄ-ն կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը

Եվրոպական միությունը Լյուքսեմբուրգում անցկացվող ԱԳ նախարարների հանդիպմանն այսօր կհաստատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

Սև ցուցակում կներառվեն 1646 ընկերություն և իրավաբանական անձ (ըստ լրատվամիջոցների նախնական տվյալների՝ 743 ֆիզիկական անձ և 826 ընկերություն)։

Սահմանափակումներն ուղղված են հիմնականում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի դեմ։ Reuters-ի հաղորդմամբ՝ պատժամիջոցների տակ հայտնված ձեռնարկությունների ավելի քան կեսը կապված է հրթիռների արտադրության հետ։

Ցուցակում ներառվել է 77 օրենսդիր, ովքեր Պետդումայի ընտրություններում առաջադրվել են Դոնբասում և Նովոռոսիայում։

Leave a Comment