Էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով Կիևի գրեթե 70 տոկոսը մնացել է առանց ջրամատակարարման, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ուկրաինական «5-րդ ալիք»-քն արդեն հայտնել էր, որ Կիևի որոշ շրջաններում ջրի և էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել։
Ուկրաինական DTEK էներգետիկ հոլդինգը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ Կիևի Օբոլոնսկի, Պոդոլսկի, Շևչենկովսկի և Դեսնյանսկի շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են գրանցվել։
«Կիևի գրեթե 70 տոկոսը մնացել է առանց ջրի։ Որոշ շրջաններում ջրամատակարարումը բացակայում է դեռ առավոտից, մյուսներում՝ կեսօրից։ Պատճառը էլեկտրահաղորդման կարևոր գծի վնասումն է», — ասվում է «Страна»-ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի վնասման պատճառով ջրամատակարարման համակարգում ջրի ճնշումը նվազել է։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը հայտարարել է, որ երկրի տարբեր շրջանների միջև էլեկտրաէներգիայի փոխանցումը զգալիորեն դժվարացել է։
