
Anthropic-ի, OpenAI-ի և այլ արհեստական բանականության ընկերությունների ղեկավարները վարժանքներ են անցկացնում՝ նեյրոնային ցանցերի հետ կապված խոշոր աղետի հետևանքները վերացնելու համար: Axios-ին հարցազրույց տված փորձագետները կարծում են, որ արհեստական բանականության հետ կապված խոշոր միջադեպ կարող է տեղի ունենալ առաջիկա 6-12 ամիսների ընթացքում:
Մշակողների կարծիքով, ամենահավանական սցենարներից մեկը լայնածավալ քիբերհարձակումն է, որը կարող է խաթարել բանկային ծառայությունները, ինտերնետը, էլեկտրաէներգիան և ջրամատակարարումը:
Ընկերությունները նախապես քննարկում են, թե ինչպես արձագանքել նման միջադեպին և ինչպիսին կարող է լինել կառավարությունների և հասարակության հավանական արձագանքը: Արդյունաբերությունը վախենում է, որ արհեստական բանականության հետ կապված առաջին խոշոր իրական վնասը կհանգեցնի տեխնոլոգիայի ավելի խիստ կարգավորման:
OpenAI-ը հաստատել է, որ իր թիմը վարժանքներ է անցկացնում և մշակում է հնարավոր սցենարներ: Ընկերությունը ընդգծել է, որ չի կարծում, որ նման իրադարձություններն անխուսափելի են և նախապատրաստությունը դիտարկում է՝ որպես տարբեր հանգամանքներին պատրաստ լինելու միջոց:
Anthropic-ը հրաժարվել է մեկնաբանություն տալուց: