Հութիների կողմից հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի միջազգային օդանավակայանը

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պաշտոնապես հաստատել է, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան երկրի արևելյան մասում գտնվող Դամմամ քաղաքի «King Fahd» միջազգային օդանավակայանը ենթարկվել է հարձակման:

Պատասխանատվությունը ստանձնել է Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որի ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ հարվածն իրականացվել է բալիստիկ ու թևավոր հրթիռների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի համակցմամբ:

Զոհերի կամ տուժածների վերաբերյալ հստակ տվյալներ չեն հաղորդվել:

Այս հարձակումը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների դեմ հութիների կողմից իրականացվող լայնածավալ էսկալացիայի շրջանակում: Դրանից ընդամենը մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, հզոր հարված էր հասցվել նաև մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին, որի հետևանքով զոհվել էր 12 և վիրավորվել ավելի քան 300 մարդ:

Leave a Comment