ԱՄՆ-ը սպառնացել է Ուկրաինային արգելափակել PURL ծրագրով զենքի մատակարարումները՝ ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածելու փորձերի պատճառով, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Financial Times-ին։
«Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնում է կասեցնել գնումների համակարգը, որն Ուկրաինային զենք է մատակարարում՝ ճնշում գործադրելու Կիևի վրա և ստիպելու նրան դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին», — ասվում է հրապարակման մեջ։
Պարբերականի տեղեկություններով՝ ամերիկացի պաշտոնյաները կապ են հաստատում ինչպես եվրոպացի, այնպես էլ ուկրաինացի պաշտոնյաների հետ։
«Նրանք զանգահարում են Կիև։ Նրանք զանգահարում են բոլորին Եվրոպայում», — ասել է աղբյուրներից մեկը, որը զրուցել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հետ։
