Կոտայքի մարզում բախվել են «Honda» մոտոցիկլն ու «Nissan Pathfinder»-ը. մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Բագրևանդ թաղամասից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու Երևանի բնակիչ 49-ամյա Արմեն Մ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ տուժածը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլավարի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ մահացածը Հայաստանի ու Ուկրաինայի քաղաքացի է՝ ազգությամբ հայ։

Leave a Comment