Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության ոսկե մեդալակիր – armeniatoday.am

Հայ մարզիկ Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել բռնցքամարտի մինչև 17 տարեկան պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։

Մրցաշարի եզրափակչում Շարբաթյանը (50 կգ քաշային կարգ) 3։2 հաշվով հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բուտանին՝ դառնալով առաջնության ոսկե մեդալակիր։

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում և մեկնարկել է հոկտեմբերի 1-ին։

Հոկտեմբերի 13-ին ավարտվող մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։ Մրցումներին մասնակցում են շուրջ 40 երկրների մարզիկներ։

Leave a Comment