
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի յոթ թեկնածուներից և ոչ մեկին։ Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ ներկա թեկնածուները պատրաստ չեն կազմակերպության արմատական բարեփոխմանը և բավարար չափով չեն ներկայացնում ամերիկացի նախագահի տեսակետները, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով ներքին քննարկումներին ծանոթ ամերիկացի երկու պաշտոնյաների։
ՄԱԿ-ում ընթանում է Անտոնիու Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը, որի երկրորդ և վերջին հնգամյա ժամկետն ավարտվում է 2026 թվականի վերջին։ ԱՄՆ-ն, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս չորս մշտական անդամները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Ֆրանսիան, ունեն վետոյի իրավունք։
Յոթ ներկա հավակնորդների շարքում Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական քվեարկություններում առաջատար է Կոստա Ռիկայի նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը, որը նախկինում ղեկավարել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը։
Գերատեսչությունում հայտարարել են, որ Վաշինգթոնը կաջակցի միայն այն թեկնածուին, որը պատրաստ կլինի իրականացնել «էական բարեփոխումներ»։