Թրամփը պնդում է՝ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են էներգետիկ հրադադարի շուրջ․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ պատրաստ է ընդունել հրադադարը, եթե Ռուսաստանը նույնպես համաձայնի դրան։ Մինչդեռ Մոսկվայի համաձայնությունը դեռևս հաստատված չէ։

Նախկինում ևս նման հայտարարություններ էին հնչել, սակայն կողմերը շարունակել էին հարձակումները։

Leave a Comment