«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում Երևանի նորաձևության շաբաթվա շրջանակներում այսօր հասարակությանն է ներկայացվել RUZANE ապրանքանիշի աշխատանքները։



Նախօրեին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարածքում մոդելները ներկայացրել են LOOM WEAVING ապրանքանիշի հավաքածուն։





Իսկ նորաձևության շաբաթի բացման օրը՝ հոկտեմբերի 8-ին, Երևանի «Կարմիր կամուրջ»-ի տարածքում ներկայացվել է SONCESS ապրանքանիշը։







Հայկական նորաձևությունը փորձում է դիրքավորվել միջազգային շուկայում՝ հենվելով սեփական մշակույթի, պատմության ու ստեղծարար ներուժի վրա։
Հոկտեմբերի 8-ին մեկնարկած Yerevan Fashion Week-ը մեկ հարկի տակ է հավաքել հայ և միջազգային մասնագետների՝ նոր հավաքածուներ ներկայացնելու, կապեր հաստատելու և հայկական նորաձևությունն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու նպատակով։
Տես նաև՝ Yerevan Fashion Week 2026․ երբ պատմությունը դառնում է նորաձևություն