Հայ մարզիկների փայլուն հաջողությունը Իտալիայում․ անցկացվել է Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

11 Հոկտեմբերի 2026, 15:44

2026 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվել է Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի մարզիկները հանդես են եկել տպավորիչ մրցելույթներով՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալ։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել և ոսկե մեդալակիր են դարձել Ռաֆայել Կարախանյանը (11–13 տարիքային խումբ, 36 կգ), Աշոտ Բաբայանը (14–16 տարիքային խումբ, 45 կգ) և Արամ Խաչատրյանը (16–17 տարիքային խումբ, 60 կգ)։

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են բարձրացել և արծաթե մեդալ նվաճել Նարեկ Հարությունյանը (10–11 տարիքային խումբ, 41 կգ), Գոռ Հարությունյանը (11–13 տարիքային խումբ, 51 կգ) և Գոռ Խալաթյանը (16–17 տարիքային խումբ, 65 կգ)։

Leave a Comment