11 Հոկտեմբերի 2026, 15:40
Ռուսական թանգարանում ավարտվել են Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիքը» կտավի վերականգնման աշխատանքները։ Դրանք տևել են չորս ամիս։ Մասնագետներն ամրակայել են հիմնաշերտն ու ներկաշերտը, վերացրել ներկերի շերտազատման հատվածները և վերականգնել լաքապատումը։
Վերականգնվել է նաև կտավի բնօրինակ շրջանակը․ վարպետները վերաստեղծել են փորագրազարդման ավելի քան 100 կորած դրվագ՝ դրանք պատելով ոսկեթերթով։
Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Բենուայի մասնաշենքի թիվ 86՝ բաց վերականգնման սրահում, որտեղ այցելուները հնարավորություն են ունեցել հետևելու գործընթացին։
Նորացված կտավը կդառնա Այվազովսկու ստեղծագործություններին նվիրված լայնածավալ ցուցահանդեսի կենտրոնական նմուշը։ Ցուցահանդեսը կբացվի հոկտեմբերի 16-ին և կներկայացնի նկարչի ավելի քան 200 ստեղծագործություն։