Հավասար հնարավորությունն արտոնություն չէ, այլ իրավունք. ՄԻՊ ուղերձը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է:

Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքն այն ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա անվտանգ և պաշտպանված միջավայրում մեծանալու, որակյալ կրթություն ստանալու, իր կարողություններն ու ներուժը լիարժեք զարգացնելու, սեփական կարծիքն ազատ արտահայտելու և հասարակական կյանքին հավասարապես մասնակցելու հնարավորություն։

Leave a Comment