Քանաքեռում հնչած կրակոցներից հետո երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ եպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ գերատեսչության՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ, նախնական տվյալներով, Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում։ Վիճաբանության ընթացքում նաև հրազեն է կիրառվել։
Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, վնասազերծել նրան և տեղափոխել բժշկական կենտրոն։ Բացի նրանից՝ կա նաև երկու վիրավոր, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց։
