Վնասվել է «Յանդեքս»-ի երրորդ տվյալների կենտրոնը․ ծառայությունների աշխատանքը խափանվել է նաև Հայաստանում

Կիրակի առավոտյան «Յանդեքս»-ը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասվել է Վլադիմիրում գտնվող ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը, ինչի հետևանքով կենտրոնի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։

Վլադիմիրի տվյալների կենտրոնը վերջին օրերին անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վնասված «Յանդեքս»-ի երրորդ ենթակառուցվածքային օբյեկտն է։

Ավելի վաղ վնասներ էին կրել Ռյազանի և Կալուգայի մարզերում գտնվող տվյալների կենտրոնները։

Այս խոշոր խափանումն ուղղակիորեն ազդել է նաև Հայաստանի օգտատերերի վրա. Երևանում և հանրապետության այլ քաղաքներում մարդիկ բախվել են Yandex Go (տաքսի), Yandex Music և Yandex Pay ծառայությունների անհասանելիությանը կամ թերի աշխատանքին: Հատկապես լուրջ խնդիրներ են առաջացել հանրային տրանսպորտից օգտվողների համար, քանի որ Երևանում ավտոբուսների ժամանման րոպեները հնարավոր է տեսնել միայն Yandex-ի քարտեզների հավելվածով:

Leave a Comment