Նեպալում կրկին ջրհեղեղ է | Radar Armenia

Նեպալում կրկին ջրհեղեղ է

Նեպալի հյուսիս-կենտրոնական հատվածում՝ Բուդհի Գանդակի գետի ափին բնակվող մարդիկ կիրակի օրը տարհանվել են այն բանից հետո, երբ հանկարծակի հեղեղումները քշել-տարել են տներ և այլ շինություններ։

Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմինը տարհանել է գյուղացիներին՝ միաժամանակ մյուս բնակիչներին հորդորելով տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Կիրակի ուշ երեկոյան իշխանությունները շարունակում էին հորդորել մարդկանց զգոն մնալ։

Զոհերի մասին անմիջական տեղեկություններ չեն հաղորդվել։

Աղետների կառավարման գործակալությունը փորձում է պարզել Բուդհի Գանդակի գետի հանկարծակի վարարումների պատճառը։ Գետը միանում է Տրիշուլի գետին և կարևոր ջրային ուղի է, որը գտնվում է մայրաքաղաք Կատմանդուի մերձակայքում։

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ջրով վարարած գետը, որը հոսում է բարձր լեռների միջով, քշում տներն ու օժանդակ շինությունները։ Լեռնային այս շրջանում գտնվող փոքր գյուղերից քանիսն են տուժել՝ դեռևս հստակ չէ։

Սոցիալական ցանցերում հրապարակված գրառումների համաձայն՝ կառավարության նախազգուշացման արդյունքում տարհանում է իրականացվել Արուգաթում՝ գետափնյա քաղաքում, որը գտնվում է Կատմանդուն երկրի այլ շրջանների հետ կապող մայրուղու վրա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment