Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 11-ին – armeniatoday.am

Հայաստանում հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +22-24 աստիճան, երեկոյան՝ +15-17 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +14-18 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +14-17 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +18-21 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +14-18 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +15-19 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +16-19 աստիճանի, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային՝ +17-22 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +22-24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 22-24 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +14-17 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +22-24 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +13-16, նախալեռնային շրջաններում՝ +17-20 աստիճան, հովտային շրջաններում՝ +20-23 աստիճան։

Արցախում կանխատեսվում է 20 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment