Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Հրազենային վնասվածքներով երկու անձ տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված կրակված և չկրակված պարկուճներ, ինչպես նաև արնանման հետքեր։
Ավելի ուշ Թբիլիսյան խճուղում պարեկները վնասազերծել են ինքնաձիգով զինված տղամարդուն, որին տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևանի թիվ 8 հիվանդանոց։
Դեպքի հանգամանքները պարզվում են։