ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում նախագահ փոխելու ժամանակն է։
«Կարծում եմ՝ եկել է Ուկրաինայի համար նոր նախագահ ունենալու ժամանակը»,- լրագրողներին ասել է նա։
Թրամփը հավելել է, որ Ուկրաինային խորհուրդ կտար գտնել «նոր առաջնորդի, որն ի վիճակի է գործարք կնքել»։
«Նա կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց ինչ-ինչ պատճառներով դա չի անում»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Վլադիմիր Զելենսկուն։