Հայաստանը հավակնում է «զբոսաշրջության Օսկար»-ին

Հայաստանն առաջադրվել է համաշխարհային զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին՝ World Travel Awards-ի «Աշխարհի առաջատար մշակութային և պատմական ժառանգություն ունեցող ուղղություն» (World’s Leading Heritage Destination) անվանակարգում։

Քվեարկությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը։

World’s Leading Heritage Destination-ը ամենամյա World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում շնորհվող հեղինակավոր միջազգային մրցանակ է, որը հաճախ անվանում են «զբոսաշրջության Օսկար»։ Այս կոչմանը արժանանում են բացառիկ մշակութային, պատմական և ճարտարապետական ժառանգություն ունեցող երկրներն ու տարածաշրջանները, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են այդ ժառանգությանը ծանոթանալու անմոռանալի փորձառություն։

The post Հայաստանը հավակնում է «զբոսաշրջության Օսկար»-ին appeared first on Alphanews.

Leave a Comment