Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը — Հայաստանի Հանրային Ռադիո

Մայրաքաղաքում այսօր բացվել է թատրոնի և կինոյի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի արձանը։

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի հիմնադրման «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությունների շրջանակում։ Հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում՝ Շահումյանի անվան պուրակում։

Արձանի քանդակագործն է Տիգրան Արզումանյանը, իսկ ճարտարապետը՝ Աշոտ Ալեքսանյանը։

Բացման արարողությանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։

Leave a Comment