Գերմանիայում ֆուտբոլի մարզման ժամանակ զանգվածային կռիվ է տեղի ունեցել

Գերմանիայի հյուսիսային Շտադե քաղաքում ֆուտբոլային մարզման ժամանակ զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել է մոտ 50 մարդ, հաղորդում է «Bild» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը։

«Երկու խմբեր, որոնց ընդհանուր թիվը 40-50 է, բանավոր վիճաբանության են բռնվել մարզադաշտում ֆուտբոլային մարզման ժամանակ։ Երբ մասնակիցներից մեկը, ենթադրաբար, օգտագործել է պղպեղի սփրեյ, իրավիճակը սրվել է, և տղամարդիկ հարձակվել են միմյանց վրա», – հաղորդում է հրատարակությունը։

Հրապարակման համաձայն, նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ կռվին մասնակցել են քրդեր և սիրիացիներ։
Հաղորդվում է, որ ոստիկանությունը մեծ ուժեր է տեղակայել դեպքի վայրում՝ բախումը դադարեցնելու համար, իսկ շտապօգնության ծառայությունը հայտարարել է զոհերի զանգվածային հոսքի մասին։

Արդյունքում, բժիշկները հոսպիտալացրել են ծեծկռտուքի վեց մասնակիցների՝ գլխի վնասվածքներով և տարբեր աստիճանի կտրվածքներով: Խմբային հակամարտության պատճառը չի հաղորդվում:

Leave a Comment