Մոհավե անապատում (Կալիֆոռնիա) անցկացված ռազմական վարժանքները ցույց են տվել, որ ԱՄՆ զինված ուժերը դեռևս հեռու են արհեստական բանականության տեխնոլոգիաների և առաջադեմ ինքնավար զենքի համակարգերի լիարժեք կիրառումից, հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության ներկա և նախկին պաշտոնյաներին։
Հրապարակումը նշում է, որ հուլիսին Ֆորտ Իրվինում անցկացված 10-օրյա վարժանքները նախատեսված էին ԱՄՆ բանակի կողմից անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության (AI) վրա հիմնված սարքերի օգտագործումը մարտական գործողություններում ցուցադրելու համար։
Սակայն լեռնային շոգի պայմաններում անօդաչու թռչող սարքերը չեն կարողացել պատշաճ կերպով գործել, և արհեստական բանականությունը նույնպես խնդիրների է հանդիպել։ Հաղորդվում է, որ զինվորները ստիպված են եղել անօդաչու թռչող սարքերը թռցնել միայն իրենց առավելագույն թռիչքի ժամանակի կեսով՝ մարտկոցի էներգիան խնայելու և այն կորցնելուց խուսափելու համար։