«Ութ պատերազմ եմ կարգավորել»․ Թրամփը դժգոհել է Նոբելյան մրցանակ չստանալուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հիասթափություն է հայտնել, որ իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակ չեն շնորհել՝ չնայած ռազմական հակամարտությունների կարգավորման գործում իր նշած հաջողություններին։

«Ես կարգավորել եմ ութ պատերազմ և մոտ եմ ևս երկուսն ավարտելուն կամ կարգավորելուն, վերադարձրել եմ բոլոր իսրայելցի պատանդներին, այդ թվում՝ վերջին 28-ին՝ ողջ և մահացած, ազատել և հայրենիք եմ վերադարձրել աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր պատանդների, հաղթել եմ Վենեսուելայի պատերազմում, թույլ չեմ տվել Իրանի Իսլամական Հանրապետությանը միջուկային զենք ձեռք բերել և շատ ավելին եմ արել։ Եվ, այնուամենայնիվ, չնայած այս ամենին, ո՛չ ես, ո՛չ ԱՄՆ-ն Խաղաղության Նոբելյան մրցանակ չենք ստացել։ Անհավատալի է»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփը նախկինում մի քանի անգամ հայտարարել էր, որ արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի՝ իր կարգավորած յուրաքանչյուր հակամարտության համար, քանի որ, ըստ նրա, ութ տարածաշրջանային պատերազմներ և հակամարտություններ ավարտվել են իր անմիջական մասնակցությամբ։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է անհայտ մի անձի՝ ՄԱԿ-ի աշխատակցի, որը, նրա գնահատմամբ, ոչնչի չի հասել։ Թրամփը նաև պնդել էր, որ Նոբելյան կոմիտեն վարկաբեկել է իրեն։

Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարել է, որ 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավի Փիլային՝ խաղաղության և միջազգային իրավունքի ամրապնդման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։

Leave a Comment