10 Հոկտեմբերի 2026, 19:00
Հայազգի հայտնի օպերային երգչուհի, սոպրանո Լիաննա Հարությունյանը կկատարի Կոմսուհի Ալմավիվայի դերերգը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում։
Ներկայացումը կբացի 2026-2027 թվականների նոր եթերաշրջանը և կլինի Լիսեուի մեծ օպերային թատրոնի ու Auditorio de Tenerife-ի համատեղ նախագիծը։
Լիաննա Հարությունյանին կարելի է ունկնդրել հոկտեմբերի 11-ին, 13-ին, 15-ին և 17-ին՝ Տեներիֆե կղզու Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքի Auditorio de Tenerife բեմում։
Բեմադրության ռեժիսոր Մարտա Պասոսը ստեղծել է ինքնատիպ բեմանկարչություն։ Բեմը ձևավորվել է հսկայական հարսանեկան տորթի տեսքով, որն արտացոլում է հասարակական հիերարխիան և դասակարգային տարբերությունները։ Արտիստների զգեստները նույնպես հիշեցնում են հրուշակեղեն։
Բեմադրության երաժշտական ղեկավարն է Պաբլո Գոնսալեսը, իսկ երգիչներին նվագակցելու է Տեներիֆեի սիմֆոնիկ նվագախումբը։
Լիաննա Հարությունյանն ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային և վոկալ բաժինները, այնուհետև ուսումը շարունակել Ֆրանսիայում։ Նա հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի, Լոնդոնի Քովենթ Գարդենի, Փարիզի ազգային օպերայի և Մեծ թատրոնի բեմերում։