Գևորգ Տոնոյանն ու Արթուր Թաշչյանը բրոնզե մեդալներ են նվաճել վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

10 Հոկտեմբերի 2026, 17:20

Գևորգ Տոնոյանն ու Արթուր Թաշչյանը բրոնզե մեդալներ են նվաճել Ամմանում անցկացվող վետերանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։

Տոնոյանը հանդես է եկել մինչև 70 կգ քաշային կարգում՝ 41-45 տարեկանների տարիքային խմբում։ Թաշչյանը մրցել է մինչև 88 կգ քաշային կարգում՝ 46-50 տարեկանների տարիքային խմբում։ Երկու մարզիկներն էլ ներկայացրել են Ռուսաստանը։

Մրցաշարն անցկացվում է հոկտեմբերի 6-11-ը։

Leave a Comment