10 Հոկտեմբերի 2026, 16:40
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին (UCLA) կից գործող Համերի թանգարանը (Hammer Museum) հայտարարել է Էրիկ Իսրայելյանին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու մասին։
Իսրայելյանն արդեն ավելի քան 10 տարի է՝ թանգարանի խորհրդի անդամ է, իսկ 2012 թվականից զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։
Էրիկ Իսրայելյանը հայկական ծագմամբ ամերիկացի հայտնի բժիշկ, պրոդյուսեր և հասարակական գործիչ է։ Նա հայտնի է Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված իր գործունեությամբ։
Իսրայելյանը երկու վավերագրական ֆիլմերի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» և «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմերի պրոդյուսերն է։
Բացի այդ, նրա մասնակցությամբ UCLA-ում հիմնադրվել են Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը (Promise Armenian Institute) և Մարդու իրավունքների ինստիտուտը (Promise Institute for Human Rights)։
1990 թվականին արդյունաբերող Արմանդ Համերի հիմնադրած Համերի թանգարանն ԱՄՆ-ի ամենահայտնի արվեստի թանգարաններից է։ Այն մասնագիտացած է ժամանակակից արվեստի ոլորտում և կազմակերպում է միջազգային ցուցահանդեսային նախագծեր։