Ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնի կապակցությամբ ու հրավիրել միասին նշելու։

«Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։

Ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն։

Այնպես որ, ընտանիքով, ընկերներով դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը։

Կհանդիպենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը։

Leave a Comment