Շնորհավո՛ր մեր սիրելի քաղաքի տոնը. Տիգրան Ավինյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է քաղաքի տոնը:

«Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Ամբողջ օրը քաղաքի տարբեր հատվածներում լինելու է երաժշտություն ու լավ տրամադրություն։ Այնպես որ, ընտանիքով, ընկերներով դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը»,- գրել է Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 10-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական հարթակների։ Երևանցիներին ու քաղաքի հյուրերին սպասում են՝ ջազի, ռոքի, էլեկտրոնային, ռեփի, դասական, ազգային և էստրադային համերգներ, աշխույժ մանկական գոտի, գինու և գարեջրի փառատոներ:
Տոնակատարության հատուկ հյուրերն են VANCO-ն և FKJ-ը։

Leave a Comment