Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել


Flightradar24-ի տվյալներով՝ Սանտյագոյից մեկնող Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել։

Ինքնաթիռը Սանտյագոյի օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով ժամը 22:11-ին և թռել դեպի հյուսիս, որի վերջնական նպատակակետը Տրուխիլյո օդանավակայանն է։

Ինքնաթիռը փոխանցել է Squawk 7700 արտակարգ իրավիճակի կոդը և այժմ ուղևորվել է դեպի Անտոֆագաստա օդանավակայան։

7700 կոդը համընդհանուր տրանսպոնդերի կոդ է, որն օդաչուներն օգտագործում են ինքնաթիռում արտակարգ իրավիճակի դեպքում։ Սակայն այն պարտադիր չէ, որ ցույց տա աղետի անմիջական սպառնալիք։

Leave a Comment