Թարգմանությունը կամուրջներ է կառուցում մշակույթների միջև․ Եվրոպական միության պատվիրակության շնորհավորանքը՝ Թարգմանչաց տոնին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը շնորհավորել է Թարգմանչաց տոնի առթիվ։

ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «Հոկտեմբերի 10-ին Հայաստանը նշում է Թարգմանչաց տոնը՝ մեծարելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, որի ստեղծած հայոց այբուբենը հիմք է դրել հարուստ գրական ավանդույթի ձևավորմանը և դարեր շարունակ նպաստել հայոց լեզվի, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանմանը։

Թարգմանությունը կամուրջներ է կառուցում մշակույթների միջև, միավորում մարդկանց և երկխոսության հնարավորություն ստեղծում տարբեր հայացքների ու գաղափարների միջև։

Եվրոպական միությունը կարևորում է լեզվական բազմազանությունը՝ որպես մշակութային հարստության աղբյուր և փոխըմբռնման, համագործակցության ու համատեղ առաջընթացի հիմք։

Շնորհավո՛ր Թարգմանչաց տոնը։»

Leave a Comment