Դմիտրիևը խոսել է Պուտինի և Թրամփի միջև զրույցի արդյունքների մասին • Tribune.am

Ռուսաստանի և ԱՄՆ-ի էներգետիկ և տնտեսական համագործակցությունը կշարունակվի և օգուտ կբերի աշխարհին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ՝ ամփոփելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զանգի արդյունքները:

«Նախագահ Պուտինը և նախագահ Թրամփը հենց նոր հաջող հեռախոսազրույց ունեցան։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև էներգետիկ և տնտեսական համագործակցությունը կշարունակվի և օգուտ կբերի համաշխարհային շուկաներին և ամբողջ աշխարհին», — գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։

Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ՝ զրույցը որակելով շատ հաջողված։

Leave a Comment