
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում գործող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Շենգավիթի բաժնի մուտքի հետիոտնային ճանապարհն է:
Եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» կարգախոսներից մեկն այն էր, որ «ժողովրդինը պետք է վերադարձնել ժողովրդին»: Ավելին՝ հետևելով Նոր Հայաստանի Երևանի քաղաքապետարանի գործելաոճին, դժվար չէ հասկանալ, որ վերջինս որդեգրել է Երևան քաղաքն ապօրինություններից զերծ պահելու մարտավարություն: Դրա շրջանակներում քաղաքապետարանը քանդում է քաղաքացիների ինքնակամ կառույցներն ասելով, որ Երևանի փողոցները պետք է վերադարձվեն քաղաքացիներին: Այս իմաստով, դժվա՞ր է Շենգավիթի Անձնագրային տանող հետիոտնային ճանապարհը վերադարձնել հետիոտներին»: