Թրամփը հայտարարել է Պուտինի հետ վառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել վառելիքի մատակարարումները։

ԱՄՆ առաջնորդը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Պուտինի հետ շատ հաջող հեռախոսազրույց է ունեցել։

«Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն անմիջապես ամերիկյան և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 հազար տոննա դիզելային վառելիք, այնուհետև՝ ևս 500 հազար տոննա նոյեմբերին և 1 միլիոն տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Բացի այդ, կախված ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակից, Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում հետագայում կմատակարարի ևս 3 միլիոն տոննա դիզելային վառելիք», — հայտարարել է Թրամփը։

Leave a Comment