«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 08-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության: Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել են մարմնում թաքցված կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 1 բջջային հեռախոս և երկու առանձին փաթեթ՝ ընդհանուր 5.67 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող կանաչ, բուսական, չորացված զանգվածով:

Leave a Comment