Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի եղել. ՀՀ կառավարություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում փակ հանդիպում չեն ունեցել, «Ազատությանը» հայտնել են Հայաստանի կառավարությունից:

Նման հանդիպման մասին գրել էր ռուսական «Կոմերսանտ»-ը՝ պնդելով, թե այն տևել է մոտ 15 րոպե, իսկ կազմակերպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Մինչ Թուրքմենստան մեկնելը Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտին-Փաշինյան առանձին երկկորղ հանդիպում նախատեսված չէ, թեև չէր բացառել նրանց շփումները միջոցառման ընթացքում։

Նույն ասել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ նախքան ԱՊՀ գագաթնաժողովին մեկնելը:

Leave a Comment