Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյան Radar Armenia-ին տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենստանում՝ Կասպյան գագաթնաժողովից հետո, փակ հանդիպում չեն անցկացրել։
«Հերքում եմ, Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում տեղի չի ունեցել»,- ասել է նա:
Հանդիպման մասին ավելի վաղ տեղեկացրել էր Коммерсантъ-ը՝ հավելելով, որ այն տևել էր 15 րոպե։
