Գունավոր, փափուկ, ձայնային կամ մանր դետալներով խաղալիքները երեխաների առօրյայի անբաժան մասն են։ Բայց արդյո՞ք ծնողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրած խաղալիքն անվտանգ է։ Խաղալիքի արտաքին տեսքն ու տարիքային նշումը դեռ բավարար չեն․ կարևոր են նաև մակնշումը, համապատասխանության գնահատման փաստաթղթերն ու լաբորատոր փորձաքննության արդյունքները։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տվյալներով՝ 26 ստուգումներից 23-ի դեպքում սահմանված պահանջների խախտումներ են արձանագրվել։ Իսկ թե ինչպես են ընտրվում խաղալիքների փորձանմուշները, ինչպե՞ս է ստուգվում դրանց անվտանգությունը և ի՞նչ են ցույց տալիս լաբորատոր հետազոտությունները: