ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է | Radar Armenia

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։

Նախատեսված 25 նոր «Pickup» տեսակի մեքենաները և 3 ավտոաշտարակներն արդեն այսօր կտրամադրվեն մարզային մասնաճյուղերին։ Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։

Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment