
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքմենստանում փակ հանդիպում են ունեցել, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ»-ը։
Ըստ պարբերականի՝ նախապես չհայտարարված հանդիպումը տևել է մոտ 15 րոպե։ Այն կազմակերպել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետը չի մասնակցել Կասպյան գագաթնաժողովին, սակայն սպասել է դրա ավարտին՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպելու համար։
Մինչ Թուրքմենստան մեկնելը Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ, թեև չէր բացառել նրանց շփումները միջոցառման ընթացքում։
Երեք առաջնորդների հանդիպման օրակարգի և քննարկված հարցերի մասին մանրամասներ չեն հաղորդվում։