ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը


ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը խցանումներին նպաստող խախտումների, մասնավորապես, տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը։


 


2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նշված խախտման համար պարեկային ծառայողները կազմել են 35 392 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 151-ով ավելի։


 


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել կայանման կանոնները, չխոչընդոտել երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը և չնպաստել խցանումների առաջացմանը։


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment