Մեսսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ

Լիոնել Մեսսիի հրաժեշտի հանդիպումն Արգենտինայի ազգային հավաքականում դարձել է համաշխարհային սպորտի ամենամասշտաբային իրադարձությունը, հաղորդում է Livescore.com-ը:

Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում կայացած Արգենտինա-Բենին (3:0) ընկերական հանդիպման հեռարձակումը դիտել է 3,5 միլիարդ մարդ:

Ռեկորդը գրանցվել է խաղի 10-րդ րոպեին, երբ հանդիպումը դադարեցվել էր հրավառության համար, և ամբողջ ստադիոնը ոտքի կանգնած ծափահարել էր Արգենտինայի հավաքականի ավագի պատվին ու վանկարկել նրա անունը:

Մինչև այս ամենամասշտաբային սպորտային իրադարձությունը 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչն էր, որը դիտել էր շուրջ 3 միլիարդ մարդ:

Leave a Comment