Եթե Դիլիջանի անտառներում հանդիպեք լեռնային մոտոցիկլներով մարդկանց, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք սովորական բայքերներ չեն, այլ անտառը հսկող բնապահպան ակտիվիստներ։ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը մոտ տասը տարի է՝ դարձել է գլխացավանք «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ իրականացնողների համար։ Կազմակերպության անդամները մոտոցիկլներով, սաղավարտներին ամրացված նկարահանող սարքերով մշտադիտարկում են Դիլիջանի անտառները։ Նպատակը ապօրինի ծառահատումները, որսագողությունը և բնապահպանական խախտումները հայտնաբերելն է:
Թե ինչպես է ստեղծվել «Բնապահպանի տունը», ինչ վիճակում են Տավուշի անտառները, պատմում է նախաձեռնության հիմնադիր Գոռ Այզակ Հովհաննիսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter